211652_close_icon
views-count11720 դիտում article-date 21:16 10-08-2017

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կցուցադրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նկարահանված ֆիլմ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բացօթյա կինոդիտումների կազմակերպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում: Այսուհետ, շարժական մեծ էկրանին ֆիլմեր կներկայացվեն նաև այլ հուշարձանների տարածքներում: Շրջիկ կինոսրահը օգոստոսի 12-ին՝ ժամը 20:30-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կցուցադրի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նկարահանված «Երազած նարինջներ» ֆիլմը: Մինչ այդ, հանդիպում-քննարկում է նախատեսվում ֆիլմի սցենարիստ Հասմիկ Մատիրյանի հետ: Շուրջ մեկ ժամ տևողությամբ կինոնկարն արմատներով մուսալեռցի սցենարի հեղինակի նախնիների ու Հայոց ցեղասպանության մասին նրանց հիշողությունների էկրանավորումն է:

Նմանատիպ նյութեր