211652_close_icon
views-count11330 դիտում article-date 09:26 10-08-2017

Ռուսական ռազմական ինքնաթիռը թռել է Սպիտակ Տան վրայով. Պենտագոնը բացատրել է՝ ինչու է թույլատրել այդ թռիչքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, թե ինչու է թույլատրվել ռուսական դիտորդական ինքնաթիռին թռչել Սպիտակ Տան վրայով։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, դա արվել է Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում և բոլոր դիտորդական ինքնաթիռներն իրավունք ունեն նման խնդրանքով դիմել կոնկրետ երկրի իշխանություններին։ CNN հեռուստաալիքը ավելի վաղ հայտնել էր, որ նշված պայմանագրի շրջանակներում ռուսական ինքնաթիռը թռել էր Սպիտակ Տան, ինչպես նաև նախագահական այլ նստավայրերի վրայով։ Մասնավորապես, ինքնաթիռին թույլատրվել էր անցնել նաև Սպիտան Տան գերգաղտնի գոտու վրայով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր