211652_close_icon
views-count57414 դիտում article-date 19:28 09-08-2017

Սկսվել են «Անհայտ հասցե» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սկսվել են Աթվ հեռուստատեսությամբ հեռարձակվող «Անհայտ հասցե» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները: Այա անգամ «Անհայտ հասցեի» բնակիչները 20-ն են: Նրանք մի քանի շաբաթ ապրելու են Հայաստանի անտառներում և սարերում` փորձելով հաղթահարել իրենց տրված փորձությունները, և հայթայթելով իրենց հացն ու ջուրը` հնարավորինս երկար ապրել «Անհայտ հասցեում» : Արդեն մեկ շաբաթից ավել է, որ նախագծի բնակիչներն արդեն անտառներում են, և պայքարում են հաղթանակի համար: 20 մասնակիցներից միայն մեկն է հաղթող ճանաչվելու, և հենց նրան է տրվելու հաղթողի կոչումն ու մրցանակը: Նախագծի պրոդյուսեր Սահակ Ասատրյանն ու հաղորդավար Արայիկ Համբարձումյանը նշեցին, որ այս եթերաշրջանն առավել լարված ու հետաքրքիր է լինելու: Նշենք. որ մասնակիցներն ընտրվել են հատուկ հայտարարված քասթինգով: «Անհայտ հասցե» հեռուստանախագիծը կարող եք դիտել Աթվ հեռուսատեսության նոր եթերաշրջանում: Լուսանկարները` Մանուկ Ասատրյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր