211652_close_icon
views-count9962 դիտում article-date 18:53 09-08-2017

Սուպերգավաթի հանդիպումը՝ «Երևան» տոնավաճառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի «Ռեալ Մադրիդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը հսկայական հետաքրքրություն էր առաջացրել աշխարհի բոլոր անկյուններում: Հայաստանը բնականաբար ևս բացառություն չէր: Նախ՝ տեսնել նորանկախ հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ներկայացուցչին՝ Հենրիխ Մխիթարյանին՝ Եվրոպայի սուպերգավաթը ձեռքին: Բացի դրանից երկու ակումբները Հայաստանում ունեն երկրպագուների բազմահազարանոց բանակ: Նրանց ներկայացուցիչների մի ստվար զանգվածը խաղի օրը հավաքվել էր «Երևան» տոնավաճառում՝ հանդիպման համատեղ դիտման: Այս մեգամասշտաբ իրադարձությունը կազմակերպել էին հենց [url=https://www.vivaronews.am/%D5%8D%D5%B8%D6%82%D5%BA%D5%A5%D6%80%D5%A3%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A9%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8%D5%9D-%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%B8]«Երևան» տոնավաճառն ու VivaroBet-ը՝ VivaroNews-ի ու realmadrid.am կայքի օգնությամբ: [/url] Ամբողջ խաղի ընթացքը երկրպագուները վայելում էին գարեջրի անվճար հյուրասիրություն, ինչպես նաև նրանք հնարավորություն էին ստացել դառնալ հանդիպման մասնակից երկու ակումբների անվանական մարզաշապիկների երջանիկ տիրակալներից մեկը: Շապիկները շահելու հնարավորությունները խիստ բազմազան էին: 1. 5000 դրամ և ավելի գումար խաղադրույք կատարած ցանկացած երկրպագու դառնում էր խաղարկության մասնակից: Կտրոնները գցվել են պտտարկղի մեջ, և պատահականության սկզբունքով դուրս է հանվել երկու կտրոն: Խաղարկվել է Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» անվանական մարզաշապիկներ: 2. Խաղի մեկնարկից առաջ բոլորին բաժանվել էին հատուկ կտրոններ՝ հանդիպման հաշիվը ճիշտ գուշակելու համար: Բոլոր նրանք, ովքեր օժտված են եղել այդ բացառիկ ունակությամբ, խաղի վերջում մասնակցել են խաղարկության և դարձյալ, պտտարկղից դուրս է բերվել 2 երջանիկ երկրպագուի տոմս, ովքեր ևս ստացել են մարզաշապիկներ: 3. Հանդիպման ընդմիջմանն էլ VivaroNews-ը կազմակերպել էր հարցամարտ՝ երկու ակումբի երկրպագուների մասնակցությամբ: Ամենից արագ և շատ ճիշտ պատասխան տվածները ստացան մարզաշապիկներ, իսկ պարտված մասնակիցներին շնորհվել են սփոփիչ մրցանակնր՝ «Ռեալի» տարբերանշաններով բարձեր: Նկարներն կարող եք դիտել՝ [url=https://web.facebook.com/pg/vivarobetarmenia/photos/?tab=album&album_id=1617482521609104]այստեղ[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր