211652_close_icon
views-count32333 դիտում article-date 20:56 09-08-2017

Վրաստան ուղևորվող զբոսաշրջիկների հսկայական հոսքը խցանում է ստեղծել սահմանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարյուրավոր մեքենաներ են խցանվվել ռուս-վրացական սահմանին: Այս տեսանյութը նկարահանված է օգոստոսի 8-ին, այստեղ ցերեկը ժամը 12-ին ավելի քան 500 մեքենա էր հավաքվել: Հերթի մեծ մասը ռուս զբոսաշրջիկներ են, որոնք ուղևորվում են Վրաստան հանգստանալու: Սակայն շատերն էլ կան, որ Հայաստան և Ադրբեջան են ուղևորվում: Ըստ ռուսական պաշտոնական տեղեկատվության, խցանման պատճառը դեպի Վրաստան զբոսաշրջիկների աննախադեպ հոսքն է: Միայն մեկ օրվա ընթացքում սահմանը հատել է ավելի քան 14 հազար մարդ: Ընդ որում, Վերին Լարս անցակետի օրական թողունակությունը երեք անգամ պակաս է: Իրավիճակը բարդացնում է նաև շոգ եղանակը, այս օրերին Հյուսիսային Օսիայում օդի ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի: [url=https://jam-news.net/?p=53235&lang=hy]JamNews[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր