211652_close_icon
views-count5443 դիտում article-date 16:33 09-08-2017

ԱԱ. Ալլան Հեսսի մասնակցությունը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում հարցականի տակ է

Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականն այսօր կմրցի Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանու հետ: Առավոտյան՝ պաշտոնական հանդիպումից առաջ, մեր հավաքականը Սարաեւոյում անցկացրել է վերջին մարզումը: Մարզմանը ոչ լիարժեք է մասնակցել մեր թիմի առաջատար խաղացողներից՝ Ալլան Հեսսը: Նա ոտքի վնասվածքի պատճառով գտնվում է բժշկի հսկողության ներքո: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք նա կկարողանա մասնակցել հանդիպմանը թե ոչ : Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին և կցուցադրվի «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Նմանատիպ նյութեր