211652_close_icon
views-count9198 դիտում article-date 15:33 09-08-2017

«Գառնի» արգելոց-թանգարանում բացօթյա կինոդիտումներ կանցկացվեն

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բացօթյա կինոդիտումների կազմակերպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում: Այս մասին տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության ծառայություն»բ ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից։ Այսուհետ շարժական մեծ էկրանին ֆիլմեր կներկայացվեն նաև այլ հուշարձանների տարածքներում: Շրջիկ կինոսրահը օգոստոսի 12-ին, ժամը 20. 30-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կցուցադրի ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նկարահանված «Երազած նարինջներ» ֆիլմը: Մինչ այդ, հանդիպում-քննարկում է նախատեսվում ֆիլմի սցենարիստ Հասմիկ Մատիրյանի հետ: Շուրջ մեկ ժամ տևողությամբ կինոնկարը` արմատներով մուսալեռցի սցենարի հեղինակի նախնիների ու հայոց ցեղասպանության մասին պատմող նրանց հիշողությունների էկրանավորումն է:

Նմանատիպ նյութեր