211652_close_icon
views-count7536 դիտում article-date 11:56 09-08-2017

Թուրքական իշխանությունները սառեցրել են Սևան Նիշանյանի բանկային հաշիվը

Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, գրող Սևան Նիշանյանը սոցիալական կայքերում նոր գրառում է կատարել։ Նա, մասնավորապես, գրել է, որ թուրքական իշխանությունները, չկարողանալով որևէ բան գտնել իր դեմ, սառեցրել են իր բանկային հաշիվը։ «Իմ բանկային հաշվում սև օրերի համար 12 հազար լիրա ունեի։ Ոչինչ չգտնելով՝ դա են սառեցրել։ Ոչ թե պետություն է, այլ հանցախումբ»,-գրել է Ս. Նիշանյանը։ Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը թուրքական դատարանների կողմից 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել իբրև թե ապօրինի շինարարության համար։ Վերջինս բանտից արձակուրդ էր գնացել, սակայն չէր վերադարձլ, իսկ ավելի ու հայտնի էր դարձել, որ նա հատել է թուրք-հունական սահմանը և Հունաստանի իշխանություններից ժամանակավոր կեցության թույլտվություն ստացել։

Նմանատիպ նյութեր