211652_close_icon
views-count4168 դիտում article-date 10:57 09-08-2017

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի հոկտեմբերյան մատակարարումների արժեքը նվազել է 0.38 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51.94 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան նավթի սեպտեմբերյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0.28 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49.03 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր