211652_close_icon
views-count12362 դիտում article-date 23:21 08-08-2017

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին. aravot.am

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հուլիս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որից մարտական կորուստ է մեկը: Հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք հնարավոր է լինեն Ադրբեջանի ներքին զորքերից: Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 4 դեպքերից հայտնել են միայն մեկի մասին: Երկու վիրավորներից ևս Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հայտնել են միայն մեկի մասին: [b]Մարտական կորուստներ[/b] • Հուլիսի 30-ին «հայկական կողմի արձակած կրակոցից» մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, լեյտենանտ Էքբերլի Հուսեյն Զաքիր օղլուն(Əkbərli Hüseyn Zakir oğlu): [b] Ոչ մարտական կորուստներ [/b]• Հուլիսի 21-ին մահացել է Ադրբեջանի բանակի՝ ծանր վիրավորված զինծառայող Սոլթանով Նահիդը (Soltanov Nahid): Անհայտ հանգամանքներում զինծառայողը վիրավորվել էր հուլիսի 14-ին և շուրջ մեկ շաբաթ մահամերձ վիճակում հոսպիտալում էր։ • Հուլիսի 21-ին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի զինծառայող, 1995 թ․ ծնված շարքային Ազիզլի Դայանդուր Նուրու օղլուի (Əzizli Dayandur Nuru oğlu) մահվան մասին: Զինծառայողի ընտանիքի անդամներին չեն ասել նրա մահվան հանգամանքները։ • Հուլիսի 21/22-ին մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող, սերժանտ Հյումբեթով Վյուսալ Նովրուզ օղլուն (Hümbətov Vüsal Novruz oğlu): Զինծառայողի մահվան հանգամանքները չեն բացահայտվել, իսկ հարազատները պնդում են, որ նրան սպանել են: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/08/08/901560/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր