211652_close_icon
views-count21398 դիտում article-date 22:48 08-08-2017

Հայկական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի մասին հրապարակումները Բաքվի հերթական հեքիաթն են. Սենոր Հասրաթյան

Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել, թե հայկական դիվերսիոն խումբը փորձել է իրականացնել ներթափանցում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: «Քիչ առաջ ադրբեջանական ագիտպրոպը սեփական հանրության ոգու ծարավը հագեցնելու նպատակով շրջանառության մեջ դրեց իր զինուժի երեւակայական հաղթարշավը ներկայացնող հերթական բեմադրությունը: Շտապեմ արձանագրել, որ ինչպես միշտ, այս անգամ եւս սիրողականից ցածր ընդունակությամբ օժտված Բաքվի բեմադրիչները մատուցեցին այն, ինչը հարիր է միայն իրենց: Թեման էլ նույնն էր ու ծամծմված՝ հայկական դիվերսիոն խումբը փորձել է իրականացնել ներթափանցում, իսկ իրենց «քաջարի ասկյարները թշնամուն կորուստներ պատճառելով հետ են շպրտել...»: Դե ինչ, կարելի էր նաեւ այս հիմարությանը չանդրադառնալ (ինչպես սովորաբար վարվում ենք), բայց անհանգստացողները շատ են: Խորհուրդս՝ մի անհանգստացեք, Բաքվի կողմից հյուսված հերթական հեքիաթն է... սեփական լսարանի համար»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր