211652_close_icon
views-count29457 դիտում article-date 22:09 08-08-2017

Շիրակի մարզում ԵՊՀ-ի աշխատակիցը Mitsubishi Pajero-ով դուրս է եկել ճանապարհից և շրջվել. 2 աշխատակիցն ու դպրոցի աշակերտուհին տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Գայանե Վ.-ն, Երևան –Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 144-րդ կմ հատվածում իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի 97 ZZ 079 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գայանե Վ.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչներ, 16-ամյա Քրիստինե Կ.-ն ու 50-ամյա Նաիրա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոց: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գայանե Վ.-ն ու ուղևոր Նաիրա Գ.-ն աշխատում են Երևանի պետական համալսարանում, իսկ Քրիստինե Կ.-ն սովորում է 11-րդ դասարանում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր