211652_close_icon
views-count26714 դիտում article-date 20:16 08-08-2017

Արտակարգ դեպք Դիլիջանում 38–ամյա ՌԴ քաղաքացուհին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 3 երիտասարդներ փորձել են իրեն բռնաբարել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել՝ օգոստոսի 7-ին ՌԴ քաղաքացու դիմումի փաստով: Այդ օրը, ժամը 23:00-ի սահմաններում 38-ամյա ՌԴ քաղաքացի, սակայն Շիրակի մարզում բնակվող Նատաշա Վ.-ն հայտնել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որ ժամը 17:00-ի սահմաններում Մոլդովական փողոցի բնակիչ, 27-ամյա Գագիկ Զ.-ն և Շամախյան փողոցի բնակիչ, 39-ամյա Գևորգ Մ.-ն և իրեն անծանոթ, Արտյում անունով երիտասարդը փորձել են բռնաբարել իրեն, սակայն ինքը դիմադրել է, իսկ նրանք հարվածներ են հասցրել իրեն, ինչի հետևանքով մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ է ստացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դիլիջանի ոստիկանները Նատաշա Վ.-ի հայտնածը պարզելու նպատակով նշանակել են դատաբժշկական փորձաքննություն և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ոմն Արտյոմի անձը պարզելու, ինչպես նաև Գագիկ Զ.-ին ու Գևորգ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր