211652_close_icon
views-count39000 դիտում article-date 17:38 08-08-2017

Վանաձոր քաղաքի Նարեկացի 47 շենքի բնակիչները իրենց համարում են տեղական իշխանիկների կողմից արհամարհված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տարիներ շարունակ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի 47 շենքի բնակիչները կանգնած են մի քանի խնդիրների առաջ, իսկ նոր ասֆալտապատած ճանապարհն էլ իր հերթին նոր խնդիր ստեղծեց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մասնավորպես, բնակիչների անհանգստությունը կապված է նրա հետ, որ տեղումների ժամանակ՝ հիմնականում անձրևի տեսքով, շենքի շքամուտքերի առաջ մի հսկայական ջրային զանգված է կուտակվում և քանի որ ջրահեռացման համակարգեր չկա կամ չեն գործում, այն այդպես էլ մնում է: Հուսահատված բնակիչները, չստանալով քաղաքապետարանի օգնությունը, իրենք են իրենց ուժերով փորձել խնդրին լուծում տալ, սակայն ապարդյուն: Հորդառատ անձրևների ժամանակ անգամ շքամուտքերն են լցվում ջրով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ անձրևների ժամանակ մի այնպիսի սարսափելի վիճակ է ստեղծվում, որ չգիտեն ինչ անեն. ջուրը, տիղմը լցում է շենքերի մուտքերը, նկուղային հարկերը, ավտոտնակները: Անդրադառնալով մյուս խնդրին, բնակիչներն ասացին, որ դա կապված է նոր վերանորոգված ճանապարհում շատ մեծ արագությամբ երթևեկելու հետ: Ըստ բնակիչների՝ Նարեկացի փողոցը որոշ վարորդներ վերածել են ավտոմրցուղու և երթևեկում են այնքան մեծ արագությամբ, որ երբեմն չեն կարողանում հասկանալ, թե ինչ մեքենա անցավ ու սա էլ հենց մեծ վտանգ է ստեղծում իրենց համար, որ փողոցը անցնեն, կամ անգամ հետիոտնի համար նախատեսված վայրով քայլեն: Խնդիրների մասին մի քանի անգամ դիմել են թե՛ Վանաձորի քաղաքապետարան, թե՛ Լոռու մարզպետարան, սակայն մինչ օրս ոչ մեկ մատը մատին չի տվել: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր