211652_close_icon
views-count54426 դիտում article-date 15:36 08-08-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց տեղի ունեցած BMW-ի և Mercedes-ի բախումից, ինչի հետևանքով 3 աղջիկներ տեղափոխվել էին հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/]Security Dream[/url] ընկերությունը, որով երևում է, թե ինչպես է այսօր՝ օգոստոսի 8-ին, Երևանում՝ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, տեղի ունեցել Mercedes-ի և BMW-ի բախումը։ Մասնագետները նշված վթարի մասին կարծիք են հայտնում, որ մեղավորը եղել է BMW-ի վարորդը, քանի որ նա պետք է թույլ տար, որպեսզի Mercedes-ն ազատեր տարածքը, մինչդեռ BMW-ի վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո էլ տեղի է ունեցել բախումը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/08/1074281/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, օգոստոսի 8-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Արգիշտի փողոցում՝ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել էին Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Տիգրան Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 75 TX 075 համարանիշի և 24-ամյա Արուսյակ Կիրակոսյանի վարած BMW մակնիշի 81 XO 081 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու նրա 2 ուղևորուհիները քաղաքացիների օգնությամբ դուրս էին բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը նրանց տեղափոխել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ Security Dream-ի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր