211652_close_icon
views-count6921 դիտում article-date 14:57 08-08-2017

Իրանի նախագահը ներկայացրել է նախարարների թեկնածուների ցանկը

Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոուհանին այսօր խորհրդարանում ներկայացրել է նախարարների պաշտոնի թեկնածու անձանց ցուցակը, հաղորդում է IRNA-ն։ Հետախուզության նախարար՝ Սայիդ Մահմուդ Ալավի ՆԳ նախարար՝ Աբդոլռեզա Ռահմանի-Ֆազլի Ճանապարհաշինության ու քաղաքային զարգացման նախարար՝ Աբբաս Ախունդի Սպրոտի և երիտասարդության քաղաքականության հարցերով նախարար՝ Մասուդ Սոլթանիֆար Առողջապահության ու բժշկականկրթության նախարար՝ Հասան Հաշեմի ԱԳ նախարար՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆ Տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների նախարար՝ Ազարի Ջահրոմի Մակույթի ու իսլամական կենտրոնացման նախարար՝ Սայիդ Աբբաս Սալեհի Նավթի նախարար՝ Բիջան Զանգանե Պատպանության նախարար՝ Ամիր Խաթամի Կրթության նախարար՝ Մոհամմադ Բաթհայի Արդյունաբերության ու առևտրի նախարար՝ Մոհամմադ Շարիաթ-Մոդարի Գյուղատնտեսության նախարար՝ Մահմուդ Խոջաթի Աշխատանքի ու սոցիալանա ապահովության նախարար՝ Ալի Ռաբի Արդարադատության նախարար՝ Սայիդ Ալի-Ռեզա Ավայի Էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար՝ Մասուդ Քարբասիյան Էներգետիկայի նախարար՝ Հաբիբոլլահ Բիթարաֆ Գիտության, հետազոտությունների ու տեխնոլոգիաների նախարարի թեկնածու դեռևս չի ներկայացվել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Մեջլիսում տեղի է ունեցել Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությունը, որին ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր