211652_close_icon
views-count16435 դիտում article-date 13:52 08-08-2017

Թուրքիայում Կոկսակ էնտերովիրուսային վարակի համաճարակ է բռնկվել. «Ռոսպոտրեբնադզոր»

«Ռոսպոտրեբնադզոր»-ն էլեկտրոնային «թեժ գիծ» է բացել՝ կապված Թուրքիայի զբոսաշրջային վայրերում, մասնավորապես, Անթալիայում, Կոկսակի էնտերովիրուսային հիվանդության հնարավոր համաճարակի բռնկման հետ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայում նշված վիրուսով վարակված զբոսաշրջիկների թիվը գնալով ավելանում է, և տասնյակ զբոսաշրջիկներ ստիպված են եղել դադարեցնել հանգիստը։ Իր հերթին, Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության Անթալիայի վարչության ղեկավար Իբրահիմ Աջարը հերքել է, թե վիրուս է տարածվում։ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայց է ուղարկել թուրքական իշխանություններին այդ կապակցությամբ և մինչև այս պահը պատասխան չի ստացել, ինչն էլ չի բացառում վիրուսի բռնկման հավանականությունը։ Կոկսակի վիրուսը հիմնականում խաթարում է աղիների աշխատանքը, առաջացնում փորլուծություն, ընդհանուր թունավորում և ցան։

Նմանատիպ նյութեր