211652_close_icon
views-count44578 դիտում article-date 12:07 08-08-2017

Երևանի Դավիթ Անհաղթ և Ուլնեցի փողոցների խաչմերուկը լուսակիրների բացակայության պատճառով դարձել է պատուհաս՝ վարորդների համար. իսկ վթարների պակաս չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գաղտնիք չէ, որ Ճանապարհային ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը աշխատանքներ են տանում մայրաքաղաքում հին, իրենց դարն ապրած լուսակիրները (սվետաֆորները) նորով փոխարինելու ուղղությամբ, ինչի շնորհիվ վարորդներն իրենց շնորհակալությունն են հայտնում պատկան մարմիններին՝ փողոցներում թվային «սվետաֆորներ» տեղադրելու ուղղությամբ և, ըստ վարորդների, դա մեծ օգուտ է տալիս, որպեսզի վարորդները կողմնորոշվեն, թե երբ անցնեն ճանապարհը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին ամիսներին մայրաքաղաքում ավելի շատ ավտովթարներ տեղի են ունեցել Կարապետ Ուլնեցի-Դավիթ Անհաղթ փողոցների խաչմերուկում, և պատճառներից մեկն այն է, որ այդ խաչմերուկում ավտովթարների հետևանքով վնասվել են լուսակիրները, ու հիմա այդ բանուկ ու վտանգավոր խաչմերուկը դարձել է մի իսկական պատուհաս՝ վարորդների և հետիոտների համար ու գրեթե օրը մեջ տեղի է ունենում ճանապարհատրանսպորտային պատահար, իսկ պատկան մարմինները ամեն պատահարից հետո խոստանում են, որ «սվետաֆորների» խնդիրը կլուծվի։ Բնակիչներն արդեն հույսները կորցրել են պատկան մարմիններից ու հիմա չգիտեն, թե ում դիմեն, որպեսզի խնդիրը լուծվի։ Եթե կարճ ժամանակում չկարգավորվի խնդիրը, առաջիկայում ավելի է դժվարանալու նշված հատվածում երթևեկության կարգավորումը, քանի որ հարևանությամբ գործում են մի քանի հիմնարկ-ձեռնարկություններ ու ուսանողական թաղամաս կա այնտեղ նաև։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր