211652_close_icon
views-count38153 դիտում article-date 10:37 08-08-2017

Փափազյան փողոցի բնակիչները կատակում էին. «Թաղապետն իր ներքնակը մոռացել է աղբի բուրգի մոտ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում բնակիչները գրեթե ամեն օր ականատես են լինում աղբի հսկայական բուրգի։ Մինչ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն իր «անդորրն է վայելում փարիզներում», իր վարչական շրջանում հասունանում է հակասանիտարական վիճակ։ Փափազյան փողոցում աղբի արկղներն այնքան են լցվել, որ, երևի, մի բեռնատար է պետք, որպեսզի այն կարողանան տեղափոխեն։ Բնակիչները չեն իմանում, թե որտեղ լցնեն աղբը, և, ըստ իրենց ասածների, կանոնավոր կատարում են վճարումները։ Մարդիկ, աղբի մոտ տեսնելով նաև գցած ներքնակը, կատակում էին՝ ասելով. «Երևի թաղապետը ներքնակը թողել ա էստեղ, որ հովն ընկնի, գա ու աչք կպցնի։ Հուսով ենք, որ գոնե թե ներքնակը, թե աղբի բուրգը մինչև հովն ընկնելը կապամոնտաժվի»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր