211652_close_icon
views-count4377 դիտում article-date 12:47 08-08-2017

Փհենյանը սպառնացել է, որ «ֆիզիկական» գործողությունների կանցնի, եթե ՄԱԿ ԱԽ-ն նոր պատժամիջոցներ սահմանի

Հյուսիսային Կորեան խոստացել է անցնել «ֆիզիկական գործողությունների», եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր պատժամիջոցներ սահմանի իր դեմ, հայտնել է Հյս. Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։ ՄԱԿ ԱԽ-ի նոր բանաձևը Փհենյանում անվանել են «գանգստերային գործողություն, որը ձգտում է խախտել երկրի ինքնիշխանությունը և իրավունքները և ազդել զարգացման վրա»։ «Նրանք պետք է հաշվետու լինեն իրենց, որ Հյուսիսային Կորեան առանց զղջումի ռազմավարական քայլեր կձեռնարկի՝ հանուն ժողովրդի պաշտպանության»,-ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին ՄԱԿ ԱԽ-ն ընդունեց Փհենյանի դեմ նոր պատժամիջոցային փաթեթը։ Այն նախատեսում է տարեկան 1 մլրդ դոլարի արտահանման կրճատում, ինչը էապես կվնասի այդ երկրի տնտեսությանը։ Ներկա պահին Հյս. Կորեան տարեկան արտահանումից ունենում է 3 մլրդ դոլարի եկամուտ։

Նմանատիպ նյութեր