211652_close_icon
views-count8584 դիտում article-date 10:02 08-08-2017

Հայկական կողմը հերքում է գյուղի վրա կրակելու մասին Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը

Հայկական կողմը հերքել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել բնակավայրի ուղղությամբ և վիրավորել 13-ամյա երեխայի։ Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել այն մասին թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ՝ արդյունքում վիրավորելով 13-ամյա մի երեխայի: Կտրականապես հերքում ենք այս ապատեղեկատվությունը և զգուշացնում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնալու և ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: Երեկ երեկոյան և գիշերը սահմանին, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել, հայկական ստորաբաժանումները առհասարակ որևէ զինատեսակից կրակ չեն արձակել: Իսկ ադրբեջանական քարոզչության կեղծիքն ի հայտ է գալիս հենց ներկայացված երեխայի վերքերի նկարներից, որոնցում երեխայի վերքերը ակնհայտորեն հին են և որևէ կապ չեն կարող ունենալ բեկորային վնասվածքների հետ»:

Նմանատիպ նյութեր