211652_close_icon
views-count4177 դիտում article-date 11:20 08-08-2017

Նիգերիայում «Բոկո հարամ»-ի գրոհայինները հարձակվել են ձկնորսների վրա. կա առնվազն 31 զոհ

Առնվազն 31 ձկնորս է սպանվել Նիգերիայի հյուսիս-արևելյան հատվածում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների զինված հարձակման հետևանքով։ Այդ մասին հայտնում է France Press-ը։ Գործակալության տվյալներով՝ զինված ահաբեկիչները հարձակվել են Չադ լճում գտնվող Դուգուրի և Դաբար Վանզամ կղզիներում գտնվող ձկնորսների վրա։ Հարձակումն իրականացվել է այն բանից հետո, երբ իշխանությունները հանել են նշված լճում ձկնորսության արգելքը։

Նմանատիպ նյութեր