211652_close_icon
views-count5340 դիտում article-date 10:54 08-08-2017

ԱՄՆ-ն մտադիր է ավիահարվածներ հասցնել Ֆիլիպիններում գտնվող ահաբեկիչների դիրքերին

Միացյալ Նահանգները մտադիր է ավիահարվածներ հասցնել Ֆիլիպիններում «Իսլամական պետության» դիրքերին։ Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի իր աղբյուրին։ Նշվում է, որ օպերացիայի ծրագիրը կարող է հրապարակվել արդեն օգոստոսի 8-ին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ օդային հարվածները, ամենայն հավանականությամբ, կհասցվեն անօդաչու սարքերի միջոցով։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆֆ Դևիսը հիեցրել է, որ Վաշինգտոնը շուրջ 15 տարի է, ինչ աջակցություն է ցուցաբերում այդ հարցում Ֆիլիպինների իշխանություններին։ Միայն այս տարվա հունիս ամսին ԱՄՆ-ն Ֆիլիպիններին է փոխանցել մի քանի հարյուր միավոր զենք՝ ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարելու համար։

Նմանատիպ նյութեր