211652_close_icon
views-count10590 դիտում article-date 23:49 07-08-2017

Ծխախոտ գովազդողներին պետք է պարտադրել իրենց հաշվին կարևոր ազգային ծրագրեր ֆինանսավորել. Վիկտոր Մնացականյան. Tert.am

Հայկական գորգի ազգային կենտրոնի նախագահ Վիկտոր Մնացականյան քաղաքային իշխանություններին առաջարկում է Երևանում տեղադրված գովազդային վահանակների վրա առողջության համար վնասակար ապրանքը գովազդելու հետ մեկտեղ տվյալ ապրանքն արտադրողը կամ գովազդային ընկերությունը ֆինանսավորեն այլ կարևոր ծրագրեր: Ըստ նրա՝ խոսքը բիզնեսի սոցիալական պատասխանատվության մասին է, որի միջոցով հնարավոր կլինի տեղեկություններ տարածել հայկական թանգարանների, հայ արտադրողների ապրանքների մասին: «Ես առաջարկում եմ, որ գովազդի համար վճարող ծխախոտ արտադրող ընկերությունը կամ այդ ընկերությունը, որը գովազդների վահանակներ է տեղադրում, պարտավորվեն սոցիալական գովազդ տեղադրել կամ ազգային ինչ-որ ծրագրի ֆինանսավորել: Կամ, եթե չի կարող ֆինանսավորել, ամեն 3-րդ կամ 4-րդ վահանակը պարտադիր լինի սոցիալական կամ ազգային նախագծի վերաբերյալ: Օրինակ՝ կարող է լինել հայկական գորգերի նախշեր և տուրիստները ծանոթանան՝ վիշապագորգ այսինչ թվական, կամ թանգարանային նմուշների ֆոտոներ: Տուրիստները իմանան ինչ հետաքրքիր բաներ կան Հայաստանում: Պատմության թանգարանի որևէ նմուշ լինի»,-ասաց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/08/07/viktor-mnatsakanyan/2451962]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր