211652_close_icon
views-count39453 դիտում article-date 21:32 07-08-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում 28–ամյա վարորդը Toyota-ով բախվում է վթարված 07-ին ու Opel-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, որով երևում է, թե ինչպես է օգոստոսի 4-ին Toyota մակնիշի 80 NN 990 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվում վթարի մեջ հայտնված ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վթարված ավտոմեքենաներից ВАЗ 2107-ը վարել է Հաղթանակ թաղամասի բնակիչ, 35-ամյա Գագիկ Հակոբյանը, Opel-ը վարել է Քանաքեռավան գյուղի բնակիչ, 49-ամյա Մանուկ Մանուկյանը, իսկ նրանց ավտոմեքենաներին բախված Toyota-ն վարել է Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 28-ամյա Ստեփան Մուրադյանը: Վթարի հետևանքով Ս. Մուրադյանի 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/04/1074047/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, օոստոսի 4-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Ձոր-1 թաղամասի դիմաց, բախվել էին Opel մակնիշի 34 QS 390 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 34 DF 914 համարանիշի և Toyota մակնիշի 80 NN 990 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթվ նյութեր էին նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր