211652_close_icon
views-count10269 դիտում article-date 20:47 07-08-2017

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կներկայացվի հարսանեկան արարողության բեմականացում

Ս. թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կներկայացվի հարսանեկան արարողության բեմականացում: Այս միջոցառումը հայկական հարսանիքի բեմականացում է` իր բոլոր ավանդույթներով: Հայկական տարազներով հարսն ու փեսան, հարսնաքույրը, մակարապետն ու քավորը կներկայացնեն հայկական հարսանիքի ինչ-որ տեղ նաև մոռացված տարրերը: Արգելոց-թանգարանի տարածքը կզարդարվի հայկական մոտիվներով` գորգեր, կճուճներ, կհնչի հայկական ավանդական երգ, երաժշտություն`զուռնա-դհոլով: Միջոցառմանն իրենց կատարումներով մեծ շուք կհաղորդեն «Կարին» (գեղ. ղեկավար` Գագիկ Գինոսյան), «Զվարթնոց» կվարտետը ( գեղ. ղեկավար` Տիգրան Կոնինյան), «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլը (գեղ. ղեկավար` Գ. Աբելյան-Բադալյան), Ռ. Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և Հ. Անանյան): Տոնական միջավայրի անմիջական մասնակիցը կդառնան նաև «Զվարթնոց» արգելոց-թանգարանի այցելուները: Միջոցառման բեմադրող ռեժիսորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանը: Տոմսերի համար խնդրում ենք զանգել 010- 58-74-25, 093-19-96-67 հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր