211652_close_icon
views-count9187 դիտում article-date 18:41 07-08-2017

Համեցե՛ք «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մեծ ցուցադրությանը. Գրանցում

Vivaro News-ը Մադրիդի «Ռեալի» հայաստանյան ֆան ակումբի հետ համատեղ կազմակերպում է Եվրոպայի սուպերգավաթի [url=https://www.vivaronews.am/%D5%80%D5%A1%D5%B4%D5%A5%D6%81%D5%A5%D5%9B%D6%84-%D5%8C%D5%A5%D5%A1%D5%AC-%D5%84%D5%A1%D5%A4%D6%80%D5%AB%D5%A4-%D5%84%D5%A1%D5%B6%D5%B9%D5%A5%D5%BD%D5%A9%D5%A5%D6%80-%D5%85%D5%B8]«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Յունայթեդ»[/url] խաղի մեծ ցուցադրություն: Ցուցադրման հովանավորները լինելու են Vivaro-ն ու Երևան տոնավաճառը: Խաղը կայանալու է օգոստոսի 8-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Այս խաղը հատկանշական է նրանով, որ մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը հնարավորություն է ստանում ևս մեկ եվրոպական գավաթ հաղթել՝ բայց այս անգամ մրցելով «Ռեալի» դեմ: Ինչպես և Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ, խաղը ցուցադրվելու է Երևան տոնավաճառում հատուկ պատրաստված բացօթյա հրապարակում՝ մեծ էկրանի վրա: Այս անգամ, այնուամենայնիվ, նախատեսված է ընդունել ավելի մեծ քանակով հյուրերի՝ հաշվի առնելով մեծ պահանջարկը, ինչպես նաև մեկ մեծ էկրանի փոխարեն խաղը կցուցադրվի 2 մեծ էկրաններով: Դիտման վայրը ավելի հստակ պատկերացնելու համար ներկայացնում ենք այն քարտեզի վրա՝ սեղմելով [url=https://www.google.com/maps/place/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6+%D5%8F%D5%B8%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B3%D5%A1%D5%BC/@40.1553478,44.5031681,17z/data=!4m5!3m4!1s0x406abc1349706c3f:0xb1a4389854f19a9a!8m2!3d40.155353!4d44.505325]ԱՅՍՏԵՂ[/url]: Խաղից առաջ լինելու են տարբեր խաղարկություններ, մասնավորապես՝ խաղարկվելու են երկու թիմերի մարզաշապիկներ, հուշանվերներ թե VivaroBet-ի, թե «Ռեալի» ֆան ակումբի կողմից. հետաքրքիր ժամանցը երաշխավորված է: Մուտքը ԱՆՎՃԱՐ է, չափահասներների համար կլինի գարեջրի հյուրասիրություն: Խաղի դիտմանը ներկա գտնվելու համար խնդրում ենք գրանցվել ստորև տեղադրված [url=https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfBJ6sg564H6spud421nL6YQf6Bn6rbae6r-E282jSYDh6Oeg/viewform]հայտի միջոցով[/url]: Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ [url=https://web.facebook.com/events/110481379615448/?_rdc=1&_rdr]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր