211652_close_icon
views-count12955 դիտում article-date 18:53 07-08-2017

Ռուսաստանի նախագահն Աբխազիա կայցելի Վրաստանի հետ պատերազմի տարելիցին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 8-ին Աբխազիա կայցելի: Այդ այցը նախատեսված է Վրաստանի դեմ 2008թ-ի պատերազմի տարելիցի օրը, որի ավարտից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Վերջին անգամ Վլադիմիր Պուտինն Աբխազիա է այցելել 2013թ-ին, երբ նախագահն Ալեքսանդր Անկվաբն էր: Պաշտոնական վարկածի համաձայն՝ ներկայիս այցի նպատակն Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ բանակցություններն են, որոնց կենտրոնում համագործակցությունն է ռազմական, իրավապահ և ներդրումային ոլորտներում: Հիշեցնենք, որ. — Ռուսաստանն ու Աբխազիան փորձում են իրականացնել ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը, որը ենթադրում է համատեղ զինվորական խմբավորման ստեղծում: — Ռուսաստանն ու Աբխազիան փորձում են համակարգել աշխատանքն իրավապահ մարմիններում ընդհանուր տեղեկատվական կենտրոնի ստեղծման ճանապարհով: — Ռուսական ֆինանսական օգնությունը (4մլրդ ռուբլի 2017թ-ին, մոտ մլն) կազմում է աբխազական բյուջեի պլանավորված եկամտի կեսից մի փոքր պակաս: Բացի այդ, Պուտինի այցը պետք է դառնա ԱՄՆ փոխնախագահ Փենսի՝ վերջերս Վրաստան կատարած այցի պատասխանը. այցի ընթացքում Փոնսը կոշտ հակառուսական դիրքորոշմամբ է հանդես եկել: Այս այցի ոչ պաշտոնական, սակայն շատ կարևոր խնդիր է նախագահ Պուտինի իմիջի ամրապնդումը նախագահական ընտրությունների նախաշեմին: Դրանք կայանալու են 2018թ-ի մարտին, սակայն դե ֆակտո նախընտրական արշավն արդեն սկսկվել է: Ամերիկացի քաղաքական գործիչն «ակտիվորեն ագիտացնում է Վրաստանին ՆԱՏՕ մտնելու համար, դրանով իսկ մի շարք հավակնություններ է առաջացնում՝ ներառյալ Աբխազիայի և Հարավային Օսիայի ժողվուրդների և տարածքների հանդեպ վրացական իրավասության բռնի վերականգնման մասին հավակնությունը», – նշել է Կրեմլին մոտ քաղաքագետ Կոնստանտին Զատուլինը: Ընդ որում, որոշակի շոկ է առաջացրել վերջերս տեղի ունեցած կադրային լուծումն. Աբխազիայի համակարգողը Ռուսաստանի նախագահի վարչակազմում դարձել է 31-ամյա Վլադիմիր Վլադիմիրովը, որը մինչ այդ զբաղվում էր Մոսկվայում գրադարանների ցանցի զարգացմամբ: Այդ մասին հաղորդում է RBC պորտալը: Պարբերականը կարծում է, որ դա կարող է այն բանի նշան լինել, որ Ռուսաստանն Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում ռազմավարական դիրքորոշում չունի, այդ պատճառով էլ այդ ոլորտում կադրային լուծումները պատահական բնույթ են կրում: Ընդհանուր առմամբ ռուսական լրատվամիջոցները Պուտինի՝ Աբխազիայի կատարելիք այցի նախօրեին անտեսում էին այդ նորությունը: Նրանց համար ավելի մեծ հետաքրքրություն էր ներկայացնում երկու վերջերս տեղի ունեցած իրադարձություն՝ հարձակում ռուս զբոսաշրջիկների վրա Պիցունդի շրջակայքում և Պրիմորսկոյեի պահեստում զինամթերքի պայթյունը: [url=https://jam-news.net/?p=52943&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր