211652_close_icon
views-count17687 դիտում article-date 16:33 07-08-2017

Պետք է խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան խնդիրը. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին, անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, նշել է, որ հարկավոր է հակամարտությունը կարգավորել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, փոխանցում է apa.ru-ն։ Նա հավելել է, որ Իրանը լավ հարաբերություններ ունի և Հայաստանի, և Ադրբեջանի հետ և շատ է կարևորում տարածաշրջանում խաղաղության պահպանումը։ «Մեզ համար երկու երկրներն էլ կարևոր են։ Հակամարտությունը մեծ խնդիր է և այն շարունակվում է ոչ առաջին տարին։ Խորհուրդ ենք տալիս կարգավորել այն միմիայն խաղաղ բանակցելու միջոցով, որպեսզի վերականգնվի Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր