211652_close_icon
views-count4125 դիտում article-date 16:55 07-08-2017

Փհենյանը դժգոհություն է հայտնել ՄԱԿ ԱԽ-ի սահմանած նոր պատժամիջոցների վերաբերյալ

Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել՝ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Հյս. Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հետ։ Ինչպես հայտնում է Reuters-ը, տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ պատժամիջոցները խախտում են Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությունը։ Բացի այդ, նշվում է, որ Փհենյանը բանակցություններ չի սկսի իր միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ Միացյալ Նահանգները շարունակում են իր նկատմամբ թշնամական քաղաքականություն վարել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին ՄԱԿ ԱԽ-ի անդամները միաձայն քվեարկեցին նոր բանաձևի ընդունմանը, այն նախատեսում է Հյուսիսային Կորեային տարեկան 1 մլրդ դոլարի արտահանման արգելք։ Խոսքը, մասնավորապես, գնում է ծովամթերքի, մի շարք մետաղների, ածխի, երկաթի հանքաքարի մասին։

Նմանատիպ նյութեր