211652_close_icon
views-count11547 դիտում article-date 12:13 07-08-2017

Դեսպան Սմբատյանը և Վիթենբերգի քաղաքապետը քննարկել են դպրոցների միջև փոխգործակցությանն ուղղված ծրագրեր

Օգոստոսի 4-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այց կատարեց Սաքսոնյա-Անհալտ երկրամասի Վիթենբերգ քաղաք, որտեղ նրան ընդունեց Մարթին Լութերի ծննդավայր Վիթենբերգի քաղաքապետ Թորստեն Ցուգեհյորը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները` մասնավորապես, քաղաքների, դպրոցների միջև փոխգործակցությանն ու միջմշակութային կապերի խորացմանն ուղղված ծրագրեր: Դեսպան Սմբատյանը նաև գրառում կատարեց Վիթենբերգ քաղաքի «Ոսկե գրքում»: Այս տարի Վիթենբերգ քաղաքում անցկացվում է Մարթին Լութերի 500-ամյակին նվիրված պետական միջոցառումների շարքը:

Նմանատիպ նյութեր