211652_close_icon
views-count10450 դիտում article-date 23:00 06-08-2017

Մալխաս Ամոյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը չեմպիոնության համար գոտեմարտեց իրանցի Ամին Յավար Կավիյանինեժադի հետ և հավասար պայքարում զիջեց մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի: Բրոնզե մեդալի համար պայքարում 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը նույնպես միավորների հավասարությամբ պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սևերշաևին: Գերծանր քաշային Դավիթ Օվասապյանն էլ պայքարից դուրս մնաց քառորդ եզրափակչից:

Նմանատիպ նյութեր