211652_close_icon
views-count4271 դիտում article-date 22:34 06-08-2017

Նիգերիայում կաթոլիկ եկեղեցում հրաձգության հետևանքով 12 մարդ է զոհվել

Նիգերիայի հարավ-արևմուտքում կաթոլիկ եկեղեցում հրաձգության հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Տվյալ պահին հաստատված է 12 մարդու մահը, ևս մի քանիսին բուժօգնություն է ցուցաբերվում»,-հայտարարել է հիվանդանոցի աշխատակիցը, որտեղ տեղափոխվել են տուժածները։ Ինչպես հայտնում է աղբյուրը` հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, Օսուբուլու քաղաքում։ Ըստ ականատեսների՝ հինգ մարդիկ՝ դիմակներով, եկեղեցի են ներխուժել և կրակ բացել։ Սակայն ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ հարձակվողը միայնակ է գործել։

Նմանատիպ նյութեր