211652_close_icon
views-count50918 դիտում article-date 20:25 06-08-2017

Քարվաճառի (Քելբաջարի) զորամասում նորակոչիկները երդվեցին, որ իրենք են անառիկ պահելու հայրենյաց սահմանները և ողջ հայությունը հպարտանալու է Օմարի արծիվներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 5-ին, իսկական տոն էր Քարվաճառի (Քելբաջարի) տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված զորամասը հայտնի է «Օմարի արծիվներ» անունով և այդ զորամասը մեծ թվով հերոսներ է տվել՝ թե արցախյան և թե քառօրյա պատերազմի տարիներին: Զորամասի շարահրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև ԱՊՀ տարածքներից Օմարի արծիվներին էին այցելել նրանց հարազատները, ընկերներն ու բարեկամները և պատճառը՝ մեծ թվով նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունն էր: Երդումն սկսելուց առաջ զինվորնեը հոգևոր սպասավորի հետ Տերունական աղոթք կարդացին, որից հետո էլ զորամասի հրամանատարի գլխավորությամբ նորակոչիկները զինվորական երդում տվեցին, իսկ հետո «դեմբելները» իրենց մարտական առաջադրանքներով ու կենդանի երգ-երաժշտությամբ ու պարով ուրախացրեցին նորակոչիկների ծնողներին, ովքեր այնքան էին ոգևորվել զինվորների կատարումներով, որ գրոհեցին շարահրապարակը ու սկսեցին իրենք նույնպես երգուպարով միմյանց ողջագուրվել ու ցանկանալ բարի ծառայություն և խաղաղություն: [color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում զինվորները ասում էին. «Ծնողները կարող են վստահ լինել, մեր հագուկապն ու սնունդը գտնվում է բարձր մակարդկի վրա ու անգամ այն սնունդով որով մենք ենք սնվում, սնվում են նաև զորամասի հրամանատարն ու սպայական ողջ կազմը: Իսկ բժիշկներն էլ, ովքեր նույնպես սպաներ են, միշտ հետևում են մեր առողջությանն ու եթե խնդիրներ ենք ունենում, ապա երիտասարդ բժիշկները մեր կողքին են լինում: Միակ բանը, որ միքիչ դժգոհելու ենք, դա կարոտն է: Իսկ հանուն այդ կարոտի, մենք պատրաստ ենք օրվա 24 ժամը մեր մայրերի ու հայրերի, քույրերի ու եղբայրների, ինչպես նաև ընկերների համար կանգնել առաջնագծում» Փառք Հայոց բանակին, փառք նրա մարտունակ զինվորին: Լուսանկարները և տեսանյութը՝ Ամիգո Ղուկասյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 428+
428+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր