211652_close_icon
views-count6382 դիտում article-date 17:02 06-08-2017

Ամիրան Ամիրխանով. Ապացուցեցինք, որ մեզնից պետք է վախենալ

Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Շվեդիայի դեմ հաղթանակից հետո Ամիրան Ամիրխանովը լրագրաողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով. «Բոլորին շնորհավորում եմ այս մեծ հաղթանակի կապակցությաամբ: Սլովակիայի նկատմամաբ հաղթանակից հետո շատերը մտածում էին, որ մեր բախտը բերել է: Բայց այս խաղով ապացուցեցինք, որ ամեն դեպքում, մեզնից պետք է վախենալ: Մի պահ կարծես թե թուլացրինք, բայց հետո կարողացանք հավաքվել, լավ պաշտպանվել: Աշխարհի առաջնության ընտրական փույում այս մակարդակի խաղ ցույց տալը այնքան էլ հեշտ չէ: Շատ շնորհակալ եմ մեր երկրպագուներին: Աջակցությունն ուղղակի հիանալի էր: Այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե երեք հազար, այլ 10 հազար երկրպագու կար դահլիճում: Հույս ունեմ, որ սա մեր ուղու միայն սկիզբն է և առաջիկայում հաղթանակներ են սպասվում»,- ասաց Ամիրխանովը: Աշխարհի առաջնության ընտրական փուլի A խմբում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ է տարել և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր թիմի հաջորդ հանդիպումն օգոստոսի 9-ին է: Հայ բասկետբոլիստներն արտագնա խաղում կմրցեն Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ:

Նմանատիպ նյութեր