211652_close_icon
views-count54937 դիտում article-date 15:12 06-08-2017

Ապրիլյան պատերազմի հերոս առյուծ տղերքն ու նրանց աշխատանքներն այդ օրերին լուսաբանող լրագրողները կրկին «առաջնագծում էին». թշնամին խուճապի մեջ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Գեղարքունիքի մարզի Սևանա լճի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինությունում տեղի ունեցավ փեյնթբոլի մրցույթ: Մի կողմում ապրիլյան պատերազմի մեր հերոսներն էին, մյուս կողմում՝ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Գլխավոր մրցավարը ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էր: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայքարն անցնում էր անզիջում՝ թե՛ ապրիլյան պատերազմի առյուծ տղերքը, և թե՛ այդ օրերին պատերազմի՝ մեր հերոսների սխրագործությունները լուսաբանող լրագրողները ամեն կերպ փորձում էին գրավել միմյանց դիրքերը; Թե ով հաղթեց՝ պարզ կլինի մրցույթի արդյունքները ամփոփելուց հետո: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 484+
484+

Նմանատիպ նյութեր