211652_close_icon
views-count8525 դիտում article-date 22:13 05-08-2017

Աշխարհի առաջնություն. Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Մեր թիմը 82:69 հաշվով առավելության հասավ Շվեդիայի հավաքականի նկատմամբ: Առաջին քառորդն ավարտվեց շվեդների առավելությամբ` 23:21, սակայն մեծ ընդմիջումից առաջ հայ բասկետբոլիստները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ` 43:42: Երրորդ քառորդում շվեդները շրջանցեցին երեք միավորի առավելությամբ` 55:58: Վերջին քառորդում գրանցվեց 82:69 հաշիվը: Վաստակած 23 միավորով հանդիպման լավագույն բասկետբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի խաղացող Ռայան Բոթրայթը: Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր բասկետբոլիստները 75:61 հաշվով առավելության էին հասել Սլովակիայի հավաքականի նկատմամբ: Այս հաղթանակից հետ Հայաստանի ազգային հավաքականը միանձնյա գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: Ընտրական հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի օգոստոսի 9-ին՝ արտագնա խաղում մրցելով Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր