211652_close_icon
views-count3888 դիտում article-date 19:05 05-08-2017

Պորոշենկոն ՄիԳ-29 կործանիչով թռիչք է իրականացրել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՄիԳ-29 կործանիչով այսօր թռիչք է իրականացրել։ Այդ մասին գրում է РИА Новости-ն: «ՄիԳ-29 կործանիչով ժամանեցի Վիննիցայի մարզում գտնվող ռազմական աերոդրոմ՝ Օդուժի օրվա առթիվ ռազմական օդաչուներին շնորհավորելու համար։ Անթերի զինվորական ծառայության համար անկեղծորեն երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր հսկում են անկախ Ուկրաինայի երկինքը։ Խաղաղ երկինք»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Նմանատիպ նյութեր