211652_close_icon
views-count9849 դիտում article-date 16:05 05-08-2017

Թաքցրած 2 ադրբեջանական կորուստ է հայտնաբերվել, մեկը՝ ապրիլյան մարտերից. Ռազմինֆո

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ թաքցրած 2 կորստի մասին, որոնցից մեկը՝ 2016 թ. ապրիլյան մարտերում է սպանվել: Երկրորդը, ամենայն հավանականությամբ, ոչ մարտական կորուստ է, գրում է [url=http://razm.info/108841]Razm.info[/url] մասնագիտացված կայքը; Ապրիլյան կռիվների մասնակից ադրբեջանցի հատուկջոկատային Էհլիյեթ Մեհդիևը ադրբեջանական «Ֆեմիդա» լրատվակայքին պատմել է, որ մեկ այլ հատուկջոկատային՝ Շահրիար Էյվազովը (Şəhriyar Eyvazov), մարտի ժամանակ սպանվել է հայկական հրետանային կրակից: Մինչ այս այդպիսի անուն-ազգանունով սպանվածի մասին ադրբեջանական բաց աղբյուրներից հայտնի չի եղել: Երկրորդ կորուստը ևս եղել է 2016 թվականին: Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը հայտնել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սաբիրլի Ադիլ Թեհրան օղլուի (Sabirli Adil Tehran oğlu) մահվան մասին: Սաբիրլի Ադիլ Թեհրան օղլուն մասնակցել է 2016 թվականի ապրիլյան մարտերին, մայիսի 6-ին կոչումը բարձրացվել է, սակայն հաջորդ օրը՝ մայիսի 7-ին, «սիրտը պայթել է»: Մեկնաբանություններում մահացած զինծառայողի ծանոթներից մեկը նշում է, որ Ադիլը «հայկական գնդակից չի մահացել, մերոնք են սպանել»: Թարմացված տվյալներով՝ 2016 թվականի համար ընդհանուր հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 154 կորստի անուն: Առանց անունների հայտնի է առնվազն ևս 6 կորստի մասին, որոնք հայտնի են դարձել Ադրբեջանի ԱԳՆ զեկույցներից և Ադրբեջանի բանակի կորուստներով զբաղվող «Խազար» կենտրոնի տվյալների համադրությունից:

Նմանատիպ նյութեր