211652_close_icon
views-count3296 դիտում article-date 11:39 05-08-2017

«Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ կմասնակցի ԻՊ-ի դեմ իրականացվելիք լայնամասշտաբ գրոհին

«Հըզբոլլահ» խմբավորման գրոհայինները պատրաստ են մասնակցել Սիրիայի սահմանին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվելիք մեծ գրոհին։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտարարել է խմբավորման առաջնորդ Նասրալլահը։ Ըստ տեղեկությունների՝ լիբանանյան բանակը հարձակում կկատարի Սիրիայի հետ սահմանին տեղկայված ԻՊ-ի դիրքերի վրա, իսկ «Հըզբոլլահ»-ը և սիրիական բանակը միաժամանակ կհարձակվեն սիրիական կողմից։ Նասրալլահի խոսքով՝ ԻՊ գորհայինները, ովքեր իրենց մոտ գերի են պահում լիբանանցիների, լավ հնարավորություն ունեն բանակցությունների և հակամարտությունը առանց արյան կարգավորելու համար։

Նմանատիպ նյութեր