211652_close_icon
views-count44852 դիտում article-date 19:33 04-08-2017

Խոշոր հրդեհ Երևանում Toyota սերվիսի հարևանությամբ գտնվող արտադրամասերից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կիլոմետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաննեում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում Toyota սերվիսի հարևանությամբ գտնվող Սպունգի արտադրամասում խոշոր հրդեհ է առաջացել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 8-ից ավելի մարտական հաշվարկով: Կրակն ու ծուխը անգամ տեսանելի էր Մարզահամերգային համալիրի մոտից: Կրակի արդյունքում հրդեհի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում պայթյուն է առաջացել: Հրշեջներին օգնում են մեծ թվով քաղաքացիներ և սպունգի արտադրամասի աշխատակիցներ: Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության ծառայողերը, ինչպես նաև Հայաստանի էլելկտրացանցեր ընկերության ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կրակի տարածման դեմ պայքարող արտադրամասի աշխատակիցները վտագում էին իրենց կյանքը, որպեսզի այն չտարածվի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ դեռևս պարզ չէ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր