211652_close_icon
views-count14480 դիտում article-date 18:52 04-08-2017

Հայաստանում 86 տոկոսն օգտագործում է համակարգչային ոչ արտոնված ծրագրեր. BSA կազմակերպություն

Հայաստանում կեղծ և ոչ արտոնագրված համակարգչային ծրագրերի օգտագործման թիվը բավական բարձր է: BSA կազմակերպության անցած տարվա տվյալներով՝ Հայաստանն աշխարհում կեղծ, չարտոնված ծրագրեր օգտագործող երկրների շարքում 3-րդն է, զիջում է՝ Վենեսուելային և Զիմբաբվեին: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է «Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Կորկոտյանը: Հայաստանում համակարգչից օգտվողների 86 տոկոսը, նրա խոսքով, օգտագործում են հենց կեղծ է և ոչ արտոնագրված ծրագրեր, ինչն ունի մի շարք բացասական հետևանքներ: «Հենությունը լրջորեն ազդում է երկրի վարկանիշի վրա, մասնավորապես օտարերկրյա ներդրումների համատեքստում, քանի որ միշտ ուշադրություն են դարձնում հեղինակային իրավունքի պաշտպանության և հենության ցուցանիշներին, ինչպես նաև առաջացնում է տարբեր կիբերռիսկեր»,- հայտարարել է Լիանա Կորկոտյանը: Նա շեշտել է, որ հարկավոր է մեծացնել մարդկանց իրազեկումը և բացատրել նրանց, թե ինչու է վտանգավոր չարտոնագրված ծրագրերի կիրառումը: Տարածաշրջանում և հետխորհրդային երկրներում Հայաստանն առաջատար է ոչ արտոնագրված ծրագրերի օգտագործման ցուցանիշով: Տարածաշրջանի մի շարք երկրներ, ներառյալ Վրաստանն ու Ռուսաստանը զգալիորեն բարելավել են իրենց ցուցանիշներն այս առումով, ուստի հայաստանյան գրասենյակի տնօրենը կոչ է անում անցում կատարել արտոնագրված ծրագրերի, որով կապահովվի օգտատերերի այսօր այդքան արդիական դարձած կիբերանվտանգությունն ու կնվազի հենության ցուցանիշը Հայաստանում: [url=https://jam-news.net/?p=52623&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր