211652_close_icon
views-count22614 դիտում article-date 15:38 04-08-2017

Շիրակի մարզում ամբողջովին մոխրակույտի վերածված գյուղապետարանը կրել է 3 մլն դրամի նյութական վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններվ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրդեհային տեսչությունը պարզել է, թե օգոստոսի 1-ին Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի գյուղապետարանում առաջացած հրդեհի հետևանքով ինչ չափի նյութական վնաս է կրել գյուղապետերանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 00։35-ի սահմաններում, ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել նշված գյուղի գյուղապետարանի շենքում։ Հրդեհի վայր էին ժամանել Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատը, սակայն փրկարարներին չէր հաջողվել կրակը մարել։ Մի քանի ժամ ջոկառի հրամանատար Հարությունյանի գլխավորությամբ գյուղապետարանի աշխատակիցներով անզոր էին կրակի դեմ։ Հրդեհային տեսչությունը պարզել է, որ ամբողջությամբ մոխրակույտի վերածված գյուղապետարանին հրդեհի հետևանքով պատճառվել է 3 մլն դրամի նյութական վնաս։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր