211652_close_icon
views-count4524 դիտում article-date 15:29 04-08-2017

Ֆրանսիայի ռազմածովայինները 1 տոննայից ավելի կոկաին տեղափոխող նավ են որսացել

Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում որսացել են նավ, որում հայտնաբերվել է 1,46 տոննա կոկաին։ Այդ մասին հայտնում է Interfax-ը։ «Աֆալին» նավն ուղղություն էր վերցրել դեպի Հարավային Ամերիկա և Ավստրալիա, որտեղ պետք է իրացվեր թմրանյութը /այն գնահատվել է 256 ԱՄՆ դոլար/։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվել են 4 ուղևորներ, ովքեր Լիտվայի և Լատվիայի քաղաքացիներ են։

Նմանատիպ նյութեր