211652_close_icon
views-count8303 դիտում article-date 12:46 04-08-2017

Թուրքիան և Քաթարը համատեղ ռազմածովային վարժանքներ կանցկացնեն

Թուրքիայի և Քաթարի ռազմածովային ուժերը օգոստոսի 6-ից երկօրյա համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Այդ մասին հայտարարություն է տարածել Քաթարի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է tass.ru-ն։ Վարժանքներն անց են կացվելու Քաթարի ջրային տարածքներում։ Օգոստոսի 1-ին թուրքական ռազմածովային նավատորմին պատկանող «TCG Gökova» ֆրեգատը 214 զինվորականներով ժամանել է Քաթարի Համադ նավահանգիստ։ Հիշեցնենք, որ զորավարժություննեն անցկացվում են Քաթարի եհտ միջազգային դիվանագիտական սկանդալի ֆոնին։

Նմանատիպ նյութեր