211652_close_icon
views-count42307 դիտում article-date 11:37 02-08-2017

Թալանել են ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկանին. նա կրել է խոշոր չափի նյութական վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. aravot.am

Երեկ` օգոստոսի 1-ին, Վայոց Ձորի մարզում, ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ էր ստացվել, որ Ջերմուկ-Կեչուտ ավտոճանապարհի խաչմերուկի հարևանությամբ գտնվող «Զիրակ» հանդամասում Lexus մակնիշի ավտոմեքենա կա, գրում է [url=http://www.aravot.am/2017/08/02/900483/]aravot.am[/url]-ը և հավելում, որ, ըստ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Lexus RX 330 մակնիշի 31 PP 333 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին թալանված վիճակում, որը պատկանում էր քաղաքացի Գեղամ Պետրոսյանին: [color=#EF2929] Aravot.am[/color]-ի տեղեկություններով, Գեղամ Պետրոսյանը (լուսանկարում) ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկանն է, որը հանգստանալիս է եղել Ջերմուկի «Օլիմպիա» հյուրանոցում: Նախնական տվյալներով, մեքենան առեւանգել են հենց հյուրանոցի բակից: Պարզվում է, որ բացի մեքենայի թալանից, հանցագործը գողացել է նաեւ դեկանի ոսկե զարդերը հենց հյուրանոցի այն սենյակից, որտեղ գողության պահին դեկանն ու կինը քնած են եղել: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2017/08/02/900483/]կայքում[/url]։ Ավելի վաղ ֆոտոլրագրող Գ. Շամշյանը դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/01/1073807/]հայտնել էր[/url], որ օգոստոսի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ էր ստսցվել, որ Ջերմուկ-Կեչուտ ավտոճանապարհի խաչմերուկի հարևանությամբ գտնվող «Զիրակ» հանդամասում Lexus մակնիշի ավտոմեքենա կա։ Օպերատիվորեն նշված վայր էր ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանի և օպերգծով տեղակալ Արմեն Արմենակյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին Lexus RX 330 մակնիշի 31 PP 333 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին թալանված վիճակում։ Դեպքի վայր էին ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի կարգախումբը՝ տեսուչ Մարգար Մարգարյանի գլխավորությամբ, ով դեպքի մասին հեռախոսով տեղեկություններ է փոխանցել 6-րդ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանին։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մեքենայի վրայից անհայտ անձը կամ անձինք հափշտակել էին լուսարձակները, կողային հայելիները, «շիթը», նավիգատորը և այլ ավտոպահեստամասեր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր