211652_close_icon
views-count4914 դիտում article-date 11:19 02-08-2017

Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել

Ոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.92 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48,71 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,87 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51,33 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր