211652_close_icon
views-count27884 դիտում article-date 21:57 01-08-2017

Տղաս 1 տարի է՝ հիվանդանոցից տուն չի գալիս, իսկ նրա վրա կրակած լեյտենանտը շարունակում է դիրքեր բարձրանալ. վիրավորի մայր. NEWS.am

Արցախում 2016թ. հունիսի 24-ին դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիճակը կրկին վատացել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Ալբերտի մայրը՝ տիկին Արմինեն: Ալբերտ Դալլաքյանը գլխի պլաստիկ վիրահատության պետք է ենթարկվեր, սակայն վիճակը կտրուկ վատացել է եւ այժմ բժիշկները քննարկում են վիրահատություն կատարել-չկատարելու հարցը: «Իմ տղան էս մի տարի է՝ տանջվում է հիվանդանոցներում, իսկ Ավագ Նահապետյանը շարունակում է ծառայությունը, կարծես ոչինչ էլ չի եղել, դիրքեր է բարձրանում, կյանքն է վայելում, իսկ իմ երեխան մի տարուց ավելի է՝ հիվանդանոցից տուն չի գալիս»,- նշեց տիկին Արմինեն: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/403066.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր