211652_close_icon
views-count12870 դիտում article-date 21:45 01-08-2017

Ֆրանսիայում և Շվեյցարիայում կայացել են «Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի» համերգները

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի և Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիայի նախաձեռնությամբ` ս. թ. հունիսի 30-ից հուլիսի 9-ը Ֆրանսիայում և Շվեյցարիայում կայացել են «Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի» համերգները: Ս. թ. հուլիսի 5-ին, Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայացել է համերգների պաշտոնական բացման արարողությունը: Համերգի ընթացքում ներկա էին Բուղ-լե-Վալանսի տարածաշրջանի պետական, հասարակական և արվեստի գործիչներ: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը և Ռոմանի կոնսերվատորիայի ռեկտոր Մարի Oրտեզ Լակրուան: Նվագախմբի առաջին բեմելը կայացել է 2015 թվականին՝ Ֆրանսիայում և 2016 թվականին՝ Հայաստանում. նվագախումբը համերգներով հան­դես է եկել նաև Մարսելում, Նիսում, Լիոնում, Ռոմանում և Ժնևում: Համերգների միջև ընկած ընդմիջումներին նվագախմբի պատանի երաժիշտները վար­պետության դասեր են ստացել Ռոմանի և Երևանի Կոմիտասի անվան կոնսեր­վա­տո­րիայի անվանի դասախոսներից /Գևորգ Դաբաղյան, Լևոն Չատիկ­յան, Մարի Օրտեզ Լակրուա, Տարոն Կարապետյան և այլք/:

Նմանատիպ նյութեր