211652_close_icon
views-count36383 դիտում article-date 15:59 01-08-2017

Խոշոր հրդեհ՝ Ալավերդի քաղաքի նախկին «Շրջկոպ»-ի պահեստների տարածքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի նախկին «Շրջկոպի» պահեստների տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով։ Ստեփանավանից օգնության է հասել ևս մեկ հրշեջ-փրկարարական ջոկատ՝ 1 մարտական հաշվարկով։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ քանի որ հրդեհի բռնկման տարածքը մեծ էր՝ նախնական տվյալներով՝ 2.5 հեկտարից ավելի, կրակի դեմ պայքարին միացել են նաև Ալավերդու քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները՝ ջրցան մեքենայով։ Հրդեհի վայր է ուղարվել նաև տեղի ջրմուղին պատկանող մեքենա։ Գ. Շամշյանը հայտնում է, որ նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհի մարման աշխատանքներն այս պահին շարունակվում են։ Մանրամասները՝ քիչ ուշ։ [color=#EF2929]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+

Նմանատիպ նյութեր